Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Կեղծ եվրոներ

Կեղծ եվրոներ
03.01.2015 | 15:37

Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է 3 մարդու, ովքեր կասկածվում են կեղծ փողեր պատրաստելու մեջ` 2 եվրոյի տեսքով: Իսպանիայի ազգային ոստիկանության տվյալներով` 5 տարվա աշխատանքի ընթացքում նրանք կարող էին 1 մլն եվրոյի մետաղադրամներ պատրաստել: Արհեստանոցները սարքավորվել են Մադրիդի 3 մասնավոր բնակարաններում: Ոստիկանությունը կարծում է, որ մետաղադրամները կիրառվել են տրանսպորտային քարտեր գնելու համար՝ այնպիսի սարքերի օգնությամբ, որոնցով դրանց իսկությունը պարզելը դժվար է: Ինչպես էին կասկածյալները վաճառում քարտերը՝ հայտնի չէ:
Խուզարկության ընթացքում առգրավվել է 8000 մետաղադրամ, ևս շուրջ 400-ը պատրաստման փուլում են գտնվել:

Դիտվել է՝ 1308

Մեկնաբանություններ