ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Սկսել է ոչ-ոքիներով

Սկսել է ոչ-ոքիներով
12.01.2015 | 13:46

Հոլանդական շախմատային Մեքքայում՝ Վեյկ ան Զեեում, մեկնարկել է ընթացիկ տարվա շախմատային առաջին գերմրցաշարը: Երրորդ տուրից առաջ Լևոն Արոնյանն ունի մեկ միավոր: Մեր գրոսմայստերը ոչ-ոքի է խաղացել նախ Իվան Շարիչի (սևեր), ապա և Անիշ Գիրիի հետ (սպիտակներ): Միանձնյա առաջատարն ակտիվում երկու միավոր ունեցող իտալացի Ֆաբիանո Կարուանան է: Երկրորդը 1,5 միավոր ունեցող ուկրաինացի Վասիլի Իվանչուկն է: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը մեր գրոսմայստերի պես նույնպես ունի մեկ միավոր: Երրորդ տուրում Արոնյանի մրցակիցն է լինելու Վեսլի Սոն: Կարուանան կմրցի Գիրիի, Կառլսենը՝ Ռադոսլավ Վոյտաշեկի հետ:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 894

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ