ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Սենսացիոն նորություն հարկային դաշտում

Սենսացիոն նորություն հարկային դաշտում
23.01.2015 | 00:30

Կառավարությունը փորձում է խթանել և աշխուժացնել օտարերկրյա ներդրումները։ Գործադիրը հաստատեց շահութահարկը 20 %-ից 2 % դարձնելու մասին օրինագիծը։ «Սա կառավարության ոչ ստանդարտ քայլերից մեկն է, որը կնպաստի և՛ աշխատատեղերի ստեղծմանը, և՛ բյուջե լրացուցիչ մուտքերի ապահովմանը»,- կառավարության նիստում նկատեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նշենք, որ օրինագիծը վերաբերում է 250 մլրդ դրամի արտահանում իրականացնող և այն կազմակերպություններին, որոնք ռեզիդենտ բանկերում ունեն 50 մլրդ դրամի արտարժույթ։ Հայաստանում քանի՞ նման ընկերություն կա, որոնց կվերաբերի այս հարկային արտոնությունը, նիստից հետո հարցրինք ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին. «Այս պահին նման շրջանառություն ունեցող ընկերություններ չունենք։ Միայն մեկ կազմակերպություն կա, որը նման արտահանումներ է իրականացնում, սակայն դա հանքարդյունաբերության ոլորտում է։ Ինչպես գիտեք, օրինագիծը հանքարդյունաբերության ոլորտին չի վերաբերում»։ Ասվածից պետք է ենթադրել, որ օրենքը գործելու է միայն օտարերկրյա ներդրողների համար։ «Այո, սա բացառապես վերաբերում է դրսի ներդրողներին, որոնք ներդրումներ կկատարեն Հայաստանում և ստեղծված արդյունքը Հայաստանից կարտահանեն։ Այսինքն, օրինագծով դրված կարգավորման մեխանիզմն այնպիսին է, որ վերաբերելու է բացառապես նոր իրականացվող ներդրումներին»,- պարզաբանեց փոխնախարարը և վստահեցրեց, որ բոլոր ոլորտների ուղղությամբ պոտենցիալ ներդրողների հետ ընթանում են բանակցություններ։ Անշուշտ, սա հետաքրքիր և գայթակղիչ նորություն է ներդրողների համար։ Եվ եթե այն իրականացվի, ապա չի բացառվում, որ ներդրումների ծավալը Հայաստանում մեծանա, ինչը խթան կլինի տնտեսության զարգացման համար։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1438

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ