ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Աղմկահարույց օրենքի թիկունքում խնամիներն են

Աղմկահարույց օրենքի թիկունքում խնամիներն են
30.01.2015 | 15:11

«Շրջանառության հարկի մասին» օրենքը, որը փոքր և միջին ձեռնարկատերերի (ՓՄՁ) համար ուժի մեջ է մտնում փետրվարի 1-ից, այդ նույն ՓՄՁ-ները ներկայացնող առևտրականների մեջ, ինչպես հայտնի է, մեծ հուզումներ է առաջացրել: Բնականաբար, գործընթացը զերծ չմնաց նաև քաղաքական սպեկուլյացիաներից:

Այս առումով ամենաակտիվը ԲՀԿ-ի «ՓՄՁ» հատվածն էր, որը, հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստանում» առկա դրվածքը, պարզապես չէր կարող որևէ ծպտուն հանել, եթե չլիներ Գագիկ Նիկոլայիչի մեծահոգի «դաբրոն»: Մինչդեռ, ինչպես վկայում են կառավարության մեր աղբյուրները, «Շրջանառության հարկի մասին» օրենքի այսօր վիճահարույց դարձած դրույթները այդ նույն ԲՀԿ-ին և անձամբ Գագիկ Նիկոլայիչին հայտնի էին դեռ այն ժամանակ, երբ ԲՀԿ պատգամավորական խմբակցությունը ամբողջ կազմով կողմ էր քվեարկում այդ օրենքին: Եվ սա էլ բնական է, քանի որ այդ դրույթները ներառված են եղել ԲՀԿ-ի տնտեսական քաղաքականության հիմքում, որպես ՓՄՁ-ի աջակցման կետեր: Եվ զարմանալի չէ, որ պարոն Ծառուկյանի խնամին՝ համատեղության կարգով վարչապետ աշխատող Հովիկ Աբրահամյանը, ԲՀԿ-ի «պադաչով» այդ դրույթներին օրենքի ուժ տվեց: Այս պայմաններում ավելի ճիշտ չէ՞, որ և այս օրինագծի, և ստեղծված խառնաշփոթի քավորները՝ Հովիկ Աբրահամյանը և Գագիկ Ծառուկյանը, խնամիական սեղաններից մեկի շուրջ հարցերը լուծեն, այլ ոչ թե փողոցում, սովորական առևտրականների միջոցով:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1293

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ