ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Անչելոտիի երազանքը

Անչելոտիի երազանքը
27.02.2015 | 04:09

Անդրադառնալով իր հեռակա ծրագրերին՝ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ասել է, որ երբեք էլ չի դադարում Իտալիայի ազգային ընտրանին մարզելու մասին երազելուց. «Տա Աստված, որ երազանքս հետագայում իրականանա, քանի որ շատ եմ ցանկանում նվաճել աշխարհի առաջնության գավաթը»:
Անչելոտին աշխարհի լավագույն մարզիչների շարքում է ու պատահական չէ, որ հենց նա է գլխավորում Չեմպիոնների լիգայում աշխարհում ամենաշատ մրցանակներ ունեցող թիմը: Հիշեցնենք, որ անցած տարի նա տասներորդ անգամ արքայական ակումբը բերեց բաղձալի բարձունքին: «Ռեալի» հետ նրա կնքած պայմանագիրն ավարտվում է 2017 թվին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 739

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ