Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Նախագահին հանդիպած 7 ուժերը կմասնակցեն սահմանադրական բարեփոխումների քննարկումներին

Նախագահին հանդիպած 7 ուժերը կմասնակցեն սահմանադրական բարեփոխումների քննարկումներին
13.03.2015 | 16:26

Նախագահ Սերժ Սարգսյանի հետ երեկ հանդիպած բոլոր 7 կուսակցությունների ներկայացուցիչները համաձայնել են մասնակցել սահմանադրական բարեփոխումների քննարկումներին՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանի երեկվա հանդիպումների նպատակը սահմանադրական բարեփոխումների քննարկումներին այդ ուժերի մասնակցությունը ապահովելն էր։ Եղել են ուժեր, որոնք պայմաններ են առաջադրել։ «Ներկայացվել են առաջարկներ, որոնք կարող են պայմանների կամ նախապայմանների տպավորություն թողնել, բոլոր հանդիպումներում եկել են այն եզրակացությանը, որ իսկապես քննարկումները կարևոր են և պետք է մասնակցել», - պարզաբանել է Հերմինե Նաղդալյանը։

Դիտվել է՝ 2163

Մեկնաբանություններ