ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Անակնկալներ չկան

Անակնկալներ չկան
24.03.2015 | 12:18

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրում արձանագրվել են հետևյալ արդյունքները` սեփական հարկի տակ «Շիրակը» 2:0 հաշվով առավելության է հասել «Գանձասար-Կապանի» նկատմամբ, «Ալաշկերտը» նվազագույն հաշվով հաղթել է «ՈՒլիսին», «Բանանցը» զիջել է «Փյունիկին» (1:2), իսկ «Արարատ»-«Միկա» դիմակայությունում առավելությունը եղել է հյուրերի կողմը, ովքեր էլ հաղթել են 1:0 հաշվով: Առաջին եռյակը մրցաշարային աղյուսակում մնացել է անփոփոխ` «Փյունիկն» ունի 42, «ՈՒլիսը»` 38, «Շիրակը»` 34 միավոր:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 769

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ