ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Վալերի Պերմյակովը ճանաչվել է մեղսունակ

Վալերի Պերմյակովը ճանաչվել է մեղսունակ
10.04.2015 | 11:52

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայողՎալերի Պերմյակովը ճանաչվել է մեղսունակ, տեղեկացնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով «իրավիճակին ծանոթ աղբյուրը»։ «Փորձաքննությամբ՝ Պերմյակովը ճանաչվել է մեղսունակ։ Նա այդ օրը գործել է գիտակից վիճակում: Փորձաքննության ընթացքում ի հայտ են եկել հոգեկան որոշ շեղումներ, բայց ընդհանուր առմամբ նա մտավոր առողջ է», - փոխանցում է գործակալությունը՝ հավելելով, որ փորձաքննությունը տեղի է ունեցել Գյումրիում: «Ինտերֆաքս»-ը նշում է, որ եթե Պերմյակովն անմեղսունակ ճանաչվեր, նրան կազատեին քրեական պատասխանատվությունից, կտեղափոխեին հոգեբուժարան՝ պարտադիր բուժման, «այժմ կան բոլոր հիմքերը Պերմյակովին վերջնական մեղադրանք ներկայացնելու և գործը դատարան ուղարկելու համար»։

Դիտվել է՝ 2710

Մեկնաբանություններ