Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Ասում են...

Ասում են...
28.04.2015 | 00:21

...թե ՀՀ կառավարությունում ամենաբարձր մակարդակով օրենքի նախագիծ են նախապատրաստում սպիրտի ներմուծումը Հայաստանի տարածք մոնոպոլիզացնելու վերաբերյալ։ Այն է՝ ներմուծմամբ զբաղվելու է մեկ կազմակերպություն։ Հաշվի առնելով Հայաստանում տիրող բարքերը, դժվար չէ կռահել, որ սպիրտի ներկրման մենաշնորհը պատկանելու է կառավարության նույն այդ ամենաբարձր շրջանակներին։

Դիտվել է՝ 1666

Մեկնաբանություններ