ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես` Բեյրութում

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես` Բեյրութում
04.05.2015 | 16:37

Մայիսի 4-ին Բեյրութի ցուցահանդեսային կենտրոնում կբացվի «Ազգի վերածնունդը» խորագրով ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այն կազմակերպել է Լիբանանի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կենտրոնական կոմիտեն, «Նոյան տապան» ցուցասրահի համագործակցությամբ: Ցուցահանդեսն անցկացվում է Լիբանանի մշակույթի նախարար Ռայմոնդ Արայջիի հովանու ներքո:

Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 31-ը:

Դիտվել է՝ 804

Մեկնաբանություններ