Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Ժողովրդին ո՛չ հաց, ո՛չ էլ խրախճանք

Ժողովրդին ո՛չ հաց, ո՛չ էլ խրախճանք
05.05.2015 | 01:03

Մինչև աշուն ներքաղաքական տեղաշարժեր չեն լինի, եթե, իհարկե, անակնկալ զարգացումներ չլինեն: Այս մասին միաբերան պնդեցին և՛ ընդդիմադիր, և՛ իշխանական մեր աղբյուրները: «Մայիսը տոներով «կշեղենք», հետո կգա շոգ ամառ` հանգստի տրամադրություններով,- վստահեցրեց իշխանական մեր աղբյուրը ու մեր դիտարկմանը՝ տոներո՞վ եք շեղում մարդկանց ուշադրությունը սոցիալ-տնտեսական խնդիրներից, հեգնախառն հավելեց.- Մենք ասում ենք` ահա ձեզ հաց ու խրախճանք: Խրախճանքն ապահովում ենք, հացը` ոչ»: Իսկ ընդդիմությո՞ւնն ինչ է անելու, որ «հաց» էլ լինի: Դիմեցի ընդդիմադիր զրուցակցիս, պատասխանը հուսադրող չէր. «Հացն էլ է իշխանությանը, խրախճանքն էլ: Ընդդիմությունը ոչ մի հարցով չի կարող օգնել»։ Այսինքն, եղունգ ունես, գլուխդ քորիր: Բա հետո՞, հայի ամենասիրած հարցը` վերջը ո՞նց է լինելու: Երկու կողմից էլ համարյա նույնատիպ պատասխան էր, մի կերպ տարին կգլորեն, հետո կգա նախընտրական իրարանցման ժամանակը, ու այդ պահին բոլորը ժողովրդին խոստումներով կսնեն, ով ավելի համոզիչ անի դա, նա էլ կբազմի գահին: Քաղաքագիտական լեզվով ասած՝ մեր զրուցակիցները հուշեցին, որ աշնանը հնարավոր է որոշ բևեռներ սկսեն ծիլեր գցել, բայց եթե արտառոց ոչինչ չլինի, բոլորն ակտիվանալու են 2016-ից:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 673

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ