ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Կներկայացվեն արգենտինական, հունգարական, իսպանական և այլ պարեր

Կներկայացվեն արգենտինական, հունգարական, իսպանական և այլ պարեր
22.05.2015 | 14:19

«Սարդարապատ» պարային անսամբլը մայիսի 1-6 Մոսկվայում մասնակցել է Դելֆյան խաղերին, որտեղ ԱՊՀ բոլոր երկրների մասնակիցների մեջ գրավել է պատվավոր առաջին տեղը: Այժմ «Սարդարապատ» պարային անսամբլը Երևանում պատրաստվում է ներկայացնել բացառիկ համեգային ծրագիր՝ «20 տարի հայ զինվորի հետ» խորագրով:
«20 տարի հայ զինվորի հետ» համերգային ծրագրում ներառված են աշխարհի ժողովրդական պարեր, մարտական պարեր, հատուկ պարային համար՝ նվիրված հայրենական պատերազմի հաղթանակի 70 ամյակին: Ծրագրում նախատեսված են արգենտինական, հունգարական, իսպանական և այլ պարեր, քանի որ ներկա են լինելու Հայաստանում հավատարմագրված բոլոր դեսպանատների ներկայացուցիչները:
«20 տարի հայ զինվորի հետ» համերգային ծրագիրը խոստանում է զարմացնել բացառիկ խորեոգրաֆիկ լուծումներով, որոնք մշակել և կիրառել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Սարդարապատ» պարային անսամբլի հիմնադիր-ղեկավար, պարուսույց-բալետմայստեր Մուրադ Հակոբյանը:

Դիտվել է՝ 897

Մեկնաբանություններ