Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Էլիզաբեթ II-ը ելույթ կունենա Մեծ Բրիտանիայի խորհրդարանում

Էլիզաբեթ II-ը ելույթ կունենա Մեծ Բրիտանիայի խորհրդարանում
27.05.2015 | 15:31

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ի ելույթով կբացվի նոր գումարման խորհրդարանի առաջին նիստը: Էլիզաբեթ II-ի ելույթը պարունակում է կառավարության գործունեության ծրագիրը, գրում են կառավարության անդամները, հաստատում է վարչապետը, թագուհին չի կարող որևէ փոփոխություն մտցնել: Խորհրդարանում նրա ելույթն ընդգծում է թագուհու պատմական դերը և պետության կառուցվածքում նրա առաջատար դիրքը: Ելույթի գլխավոր կետերից մեկը կդառնա ԵՄ-ի կազմում Մեծ Բրիտանիայի մնալու հարցով հանրաքվեի անցկացումը: Բացի այդ` ուղերձում անդրադարձ կկատարվի ահաբեկչությանը հակազդեցության, ներգաղթյալների հոսքի սահմանափակման, Շոտլանդիայի խորհրդարանին ավելի լայն լիազորություններ տրամադրելու հարցերին:

Դիտվել է՝ 1966

Մեկնաբանություններ