Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Դեկտեմբերին ԼՂՀ-ում մարդահամար կանցկացվի

Դեկտեմբերին ԼՂՀ-ում մարդահամար կանցկացվի
27.05.2015 | 15:36

ԼՂՀ ում 2015-ի դեկտեմբերին կանցկացվի մարդահամար՝ ասել է ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը։ Համաձայն մարդահամարի մասին օրենքի՝ տասը տարին մեկ ԼՂ-ում պետք է անցկացվի մարդահամար։
Վերջին մարդահամարի տվյալներով՝ ԼՂՀ-ում հաշվվել է 137 000 բնակիչ:
ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության պետ Կարեն Ներսիսյանի տվյալներով՝ Ղարաբաղում «ամեն ինչ էլ կա»՝ արտագաղթ, ներգաղթ, մեխանիկական ու բնական աճեր: «Այսինքն` եկողներն ավելի շատ են, քան մեկնողները: Ծնելությունն էլ է ավելի շատ, քան մահացողները՝ մոտ երկու անգամ»,- ասել է Կարեն Ներսիսյանը:

Դիտվել է՝ 1124

Մեկնաբանություններ