ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ճանապարհային ոստիկանության պետն ազատվել է

Ճանապարհային ոստիկանության պետն ազատվել է
29.06.2015 | 14:01

ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արտակ Հարությանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: «Արտակ Հարությունյանն ազատվել է աշխատանքից և գրանցվել է ՀՀ ոստիկանության կադրային ռեզերվում»,- տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի պաշտոնին Արտակ Հարությունյանը նշանակվել էր 2014 թվականի հոկտեմբերին:

Դիտվել է՝ 1318

Մեկնաբանություններ