ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Ոչ բարձրագույն կրթությամբ ուսուցիչները կարող են աշխատել մինչև 2018 թ. օգոստոսը

Ոչ բարձրագույն կրթությամբ ուսուցիչները կարող են աշխատել մինչև 2018 թ. օգոստոսը
03.07.2015 | 10:53

Հանրակրթության մասին օրենքով սահմանված է, որ ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ։ Նույն օրենքով սահմանված է նաև, որ այն ուսուցիչները, ովքեր չեն համապատասխանում սահմանված պահանջներին, կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչև 2018 թվականի օգոստոսի 20-ը, եթե մինչև այդ չեն ապահովում ուսուցչին ներկայացվող պահանջները։ Այսինքն՝ ոչ բարձրագույն կրթությամբ ուսուցիչներին ժամանակ է տրված մինչև 2018 թ. ուսումնական տարվա մեկնարկը բարձրագույն կրթություն ստանալու համար։
Որոշ դպրոցների դասվարներ օրերս դիմել են «Իրատեսին»՝ ահազանգելով, որ տնօրենները նախազգուշացրել են, թե ոչ բարձրագույն կրթությամբ ուսուցիչները կարող են աշխատել մինչև 2017 թ. օգոստոսը։
Պարզաբանման համար դիմեցինք ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանին։ Նա մեզ տեղեկացրեց, որ ժամկետների հետ կապված ոչինչ չի փոխվել։ Այնպես որ՝ միջին մասնագիտական կրթության որակավորում ունեցող ուսուցիչները մինչև 2018 թ. օգոստոսը ժամանակ ունեն։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1993

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ