ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Եվրոպական խորհրդարանն ընդունել է Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման բանաձև

Եվրոպական խորհրդարանն ընդունել է Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման բանաձև
10.07.2015 | 11:44

Եվրոպական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ (460 կողմ, 61 դեմ և 55 ձեռնպահ) ընդունեց Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման բանաձևը: «Բանաձևը շեշտում է, որ վերանայված քաղաքականությունը պետք է լինի առավել ռազմավարական և ճկուն ու հաշվի առնի յուրաքանչյուր տարածաշրջանի մարտահրավերները, միմյանցից տարբերվող ձգտումները և քաղաքական նպատակները:
Բանաձևը վկայակոչում է 2015-ի մայիսի 22-ին Ռիգայի գագաթնաժողովում ընդունված հռչակագրի դրույթները, կոչ է անում գործընկեր երկրներին հասնել հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը միջազգային նորմերի և սկզբունքների հիման վրա:
Եվրոպական խորհրդարանի բանաձևում նաև ընդգծվում է, որ համապարփակ քաղաքական ռազմավարությունը պետք է հաշվի առնի 1975 թվականի Հելսինկյան ակտի բոլոր դրույթները, այդ թվում` ժողովուրդների հավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքը: Հայտնվում է համոզմունք, որ ԵԱՀԿ-ն, որպես անվտանգության համար պատասխանատու խոշորագույն տարածաշրջանային կազմակերպություն, պետք է շարունակի կարևոր դերակատարություն ունենալ այս առումով»,- ասված է Հայաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 1396

Մեկնաբանություններ