ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

«Կանն եմ գնում առանց ֆիլմի. ես եմ ֆիլմը»

«Կանն եմ գնում առանց ֆիլմի. ես եմ ֆիլմը»
15.07.2015 | 16:12

ՈՒսամա Մոհամեդի և Վիամ Սիմավ Բեդիրքսանի «Արծաթազօծ ջուր. Սիրիայի ինքնանկարը» ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» փառատոնի «Վավերագրական ֆիլմերի» մրցութային ծրագրում:

Սիրիայում ամեն օր YouTube-ի օգտատերերը նկարահանումներ են անում, ապա մեռնում, մյուսները սպանում են, հետո նկարում: Սիրիայի հանդեպ անսպառ սիրուց մղված՝ սիրիացի տարեգիր կինոռեժիսոր և սցենարիստ ՈՒսամա Մոհամեդը կարծում է, որ Փարիզում կարող է նկարահանել միայն երկինքը և մոնտաժելով տեսանյութը՝ տեղադրել YouTube-ում: Ֆրանսիայում նրա օտարության և հեղափոխության միջև գոյություն ունեցող լարումից անսպասելի հանդիպում է ծնվել: Հոմսում մի երիտասարդ քրդուհի, զրույցի բռնվելով նրա հետ, հարցրել է. «Եթե ձեր խցիկն այստեղ՝ Հոմսում լիներ, ի՞նչ կնկարեիք»: «Արծաթազօծ ջուրը» այդ անսպասելի հանդիպման պատմությունն է:


Սիրիացի քուրդ վավերագրող Վիամ Սիմավ Բեդիրքսանը ծնունդով Հոմսից է: 2014-ին ՈՒսամա Մոհամեդի հետ նկարահանել է «Արծաթազօծ ջուր. Սիրիայի ինքնանկարը»: Վավերագրել է Հոմսի պաշարումը, տեսանյութը համացանցի միջոցով ուղարկել Փարիզ՝ Մոհամեդին ֆիլմի մեջ ընդգրկելու համար, ֆիլմ, որի համաշխարհային պրեմիերան կայացել 2014-ին Կաննի ՄԿՓ-ում: Ֆիլմը արժանացել է մրցանակների Լոնդոնի կինոփառատոնում, Ստամբուլի անկախ ֆիլմերի միջազգային կինոփառատոնում, Սալոնիկի փառատոնում և այլն:

Սա ֆիլմ է սպանված քաղաքի մասին, սպանված երազների, սպանվող մարդկանց, վիրավոր եռոտանի կենդանիների, չվերջացող ավերածությունների: Խորհրդանշական է`ռեժիսորը Սիրիան լքում է մայիսի 9-ին` ֆաշիզմի դեմ հաղթանակի օրը: Ֆիլմի հերոսներն են պատանին ու կոշիկը: Պատանին, որ մեկ օր առաջ տեսնում էր, թե ինչպես է համբուրում սիրած աղջկան, համբուրում է իրեն կտտանքների ենթարկող ահաբեկչի կոշիկը: Դժվար է բնութագրել ֆիլմը, պատմել մեր ժամանակի իրողությունը: Ֆիլմում ժամանակ առ ժամանակ չատի ձայն է հնչում, բջջայինի դզոց` ավելի ընդգծելով մեր ժամանակը: Մարդիկ փորձում են աշխարհն իրենցով անել, ու վայրագ տեսարանների ականատեսը երկինքն է:

Ներկայացնում ենք ֆիլմից քաղված մտքերը`ոչ բառացի.

Կանն եմ գնում առանց ֆիլմի, ես եմ ֆիլմը:

Իրական կյանքի կինո, մարդասպանի կինո, զոհի կինո, բանաստեղծական կինո...
Նկարում էի սեփական հեծկլտոցը:

Վերապրելը բոլոր ընտրություններից ամենազորավորն է:

Բոլոր տներն իմն են դարձել:

Առավո՞տ է: Թե՞ երեկո: Վստահ չեմ: Հոմսում ժամացույցները սլաքներ չունեն:

ՈՒզում եմ վտանգի մեջ լինել, այդպես ես իմ երկրի մի մասնիկը կլինեմ:

Ռմբակոծության տակ գիրք կարդալը մի ուրիշ բան է:

Պիտի առաջ անցնես վախերից:

Կյանքը սիրում է քեզ, կյանքը դու ես:

Սիրիան լքելուց հետո վերածվել եմ վախկոտի:

-Ես վախկո՞տ եմ:
-Դու հրաշք ես:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1435

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ