Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Չմնացինք առանց մեդալների

Չմնացինք առանց մեդալների
14.09.2015 | 15:13

Ռուսաստանի Դաշնության հյուսիսային մայրաքաղաքում ավարտված բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում /15-16 տարեկաններ/ Հայաստանի պատվիրակներից առավել հաջողակն եղել է 46կգ քաշային կարգում հինգերորդ տեղը գրաված Արման Գալստյանը: Սակայն այնպես չէ, որ հայերս մնացել ենք առանց մեդալների: Ռուսաստանի Դաշնությունը ներկայացրած Արտյոմ Սիմոնյանն անգերազանցելի է մնացել 70կգ քաշայինների մրցավեճում ու նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Մրցանակակիր է դարձել նաև Լեհաստանը ներկայացրած 66կգ քաշային Էրիկ Ապրեսյանը: Նա դարձել է բրոնզե մեդալակիր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 879

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ