ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

«Ռեինկարնացիա», «Բումբոքս» և «ՈՒմատուրման»` մեկ հարթակում

«Ռեինկարնացիա», «Բումբոքս» և «ՈՒմատուրման»` մեկ հարթակում
14.09.2015 | 20:57

Սեպտեմբերի 19-ին Երևանում տեղի կուենան աննախադեպ բացօթյա համերգ՝ «Ռեինկարնացիա» (Հայաստան), «Բումբոքս» (Ուկրաինա) և «ՈԻմատուրման» (Ռուսաստան) խմբերի մասնակցությամբ:

One Production ընկերությունը ներկայանում է խոշոր միջոցառմամբ. այս աշնան ամենաթեժ երաժշտական իրադարձությունը՝ սեպտեմբերի 19-ին՝ ժամը 18:30-ին, Հանրապետական մարզադաշտի հարակից տարածքում՝ «Ռեինկարնացիա», «Բումբոքս» և «ՈԻմատուրման»` մեկ հարթակում: Հինգժամանոց այս բացօթյա համերգը վերջին տարիների ամենամարդաշատն է հավակնում լինել:
Հետաքրքրական է նաև այն, որ արտասահմանյան երկու խմբերը Հայաստանում երբևէ ելույթ չեն ունեցել: Արտիստները մեծ ուրախությամբ են սպասում հայ հանդիսատեսին և խոստանում են այն անմոռանալի դարձնել: Խմբերից յուրաքանչյուրը ելույթ է ունենալու 90 րոպե տևողությամբ սետով, որը ներառելու է հայտնի ու սիրված կատարումներ, հիթեր, որոնք եղել են խմբերի հաջողության գրավականը:

Դիտվել է՝ 640

Մեկնաբանություններ