ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Մեկնարկում է «Կոմիտաս» փառատոնը

Մեկնարկում է «Կոմիտաս» փառատոնը
25.09.2015 | 11:01

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Կոմիտաս թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ՝ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը կանցկացվի «Կոմիտաս» փառատոնը:

Փառատոնի ընթացքում կհնչեն Կոմիտասի խմբերգային, այդ թվում նաև` մանկական, վոկալ և դաշնամուրային ստեղծագործությունները: Փառատոնին Հայաստանի պետական ազգային ակադեմիական (գեղ. ղեկ. Հ. Չեքիջյան), «Հովեր» (գեղ. ղեկ. Ս. Հովհաննիսյան), Երևանի պետական կամերային երգչախմբերի (գեղ. ղեկ. Հ. Թոփիկյան), «Գեղարդ» երգեցիկ խմբի (գեղ. ղեկ. Մ. Նավոյան, խմբավար Ա. Պապայան), մեներգիչներ Իրինա Զաքյանի (սոպրանո), Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանի (բարիտոն), դաշնակահարներ՝ Սվետլանա Նավասարդյանի, Հայկ Մելիքյանի, Արմեն Աղաջանյանի, ինչպես նաև «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթի դափնեկիր-երգչախմբերի կատարմամբ կհնչեն նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Փառատոնի փակումը՝ հոկտեմբերի 8-ին, ժամը 15:00-ին, Կոմիտաս թանգարան-ինստիտուտում:

Դիտվել է՝ 562

Մեկնաբանություններ