Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Սիրիական ընդդիմությունը մտադիր է դիմել Աստանային

Սիրիական ընդդիմությունը մտադիր է դիմել Աստանային
03.10.2015 | 19:41

Սիրիական ընդդիմության ներկայացուցիչները Աստանայում բանակցությունների ընթացքում մտադիր են խնդրել Ղազախստանի ղեկավարությանը Սիրիայի ճգնաժամի կարգավորման գործընթացում միջնորդ դառնալ՝ հոկտեմբերի 3-ին լրագրողներին ասել է հանդիպման մասնակից Մահմուդ Ալ-Աֆանդին: Նա հայտարարել է մինչև տարեվերջ Աստանայում հերթական խորհրդակցություններ անցկացնելու Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչների մտադրության մասին: Մահմուդ Ալ-Աֆանդին նշել է, որ բանակցությունների հարթակ տրամադրելու ղազախական ցանկությունը որոշիչ գործոն կհանդիսանա: ՈՒրբաթ օրը Աստանայում սկսվել է Սիրիայում իրավիճակի կարգավորման բանակցությունների հերթական փուլը, որին մասնակցում են սիրիական մի քանի ընդդիմադիր շարժումների մոտ 50 ներկայացուցիչներ:

Դիտվել է՝ 1735

Մեկնաբանություններ