ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

«Փյունիկն» ու «Շիրակը» դուրս մնացին

«Փյունիկն» ու «Շիրակը»  դուրս մնացին
06.11.2015 | 12:22

Քառորդ եզրափակչից մեկնարկած Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկությունը սրընթացորեն մտավ կիսաեզրափակիչ փուլ: Առաջին փուլի արգելքն այդպես էլ չհաղթահարեց գործող գավաթակիրը` «Փյունիկը»: Նրա առջև արգելապատնեշ դրածը «Գանձասարն» էր (առաջին հանդիպում` 3:1, երկրորդ հանդիպում` 0:0): Երկրորդ ձախողակը Գյումրու «Շիրակն» էր: Նրան պատժողը «Միկան» էր (առաջին հանդիպում` 1:1, երկրորդ հանդիպում` 0:1): Տեղեկացնենք, որ վերջին երեք տարում «Շիրակին» այդպես էլ չի հաջողվում հաղթահարել գավաթի խաղարկության առաջին փուլի արգելքը:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 844

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ