Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Կմրցեն ծանրորդները

Կմրցեն ծանրորդները
17.11.2015 | 11:05

Ավարտական ուսումնամարզական հավաքը Կազանում անցկացնելուց հետո, ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց ու կանանց ընտրանիները Ռուսաստանից ուղղություն են վերցրել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ նոյեմբերի 20-ին կմեկնարկի աշխարհի առաջնությունը: Մեր տղաները հանդես կգան չորս քաշային կարգում: Առաջինը մրցահարթակ կելնի 69 կգ քաշային Վանիկ Ավետիսյանը: Նրան կհաջորդեն Տիգրան Մարտիրոսյանն ու Անդրանիկ Կարապետյանը (77 կգ քաշային կարգ), Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ), գերծանր քաշայիններ Ռուբեն Ալեքսանյանն ու Գոռ Մինասյանը: Կանանցից մրցահարթակ կելնեն Աննա Գովելյանը (53 կգ), Իզաբելլա Յայլյանը (58 կգ), Նազիկ Ավդալյանը (69 կգ), Սոնա Պողոսյանը (75 կգ), Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ): Այս ամենի մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 644

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ