ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Ներկայացվեց առողջապահական համակարգի 2016-2021 թթ. զարգացման հայեցակարգը

Ներկայացվեց առողջապահական համակարգի 2016-2021 թթ. զարգացման հայեցակարգը
16.12.2015 | 13:30

ՀՀ առողջապահության նախարարությունը Առողջապահության Համաշխարհային կազմակերպության Հայաստանյան գրասենյակի աջակցությամբ անցկացրեց «Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը» խորագրով համաժողով:

Միջոցառման նպատակն էր ևս մեկ անգամ խոսել առողջության և առողջապահական համակարգում առկա հիմնախնդիրների մասին, ինչպես նաև առաջիկա տարիների համար ոլորտի կանոնակարգման ուղենիշները ամփոփել մեկ փաստաթղթում:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ միջազգային փորձագետների մասնակցությամբ այսօր քննարկվելու է հայեցակարգային մի փաստաթուղթ, որը պետք է ներկայացվի ՀՀ կառավարություն:
«Այս փաստաթղթով մենք պետք է հաստատենք և ամպրագրենք առողջապահական զարգացումները, բոլոր այն գործողություններով, որոնք պետք է իրականացվեն Առողջապահության Համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվող ուղղություններին համահունչ: Հայեցակարգը հաստատելուց հետո մենք կկարողանանք համապատասխան ճանապարհային քարտեզով ավելի հստակ բարեփոխումներ իրականացնել»,- ասաց Արմեն Մուրադյանը:
Նրա խոսքով` որպես զարգացող երկիր մեզ համար առաջնահերթություն է առողջապահական ծրագրերի իրականացումը` հիվանդությունների կանխարգելման նպատակով: Նախարարի գնահատմամբ` բազմաթիվ քննարկումների արդյունքում պետք է արձանագրվեն առողջապահական համակարգի առաջ դրված հստակ խնդիրները, ամփոփվի վերջին 20 տարվա ընթացքում կատարված աշխատանքը:
Իր բացման խոսքով` Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ առողջությունը բացարձակ արժեք է, որը պետք է ստեղծել, պահպանել և անհրաժեշտության դեպքում վերականգնել:
«Առողջապահությունը շատ մեծ շերտեր է ներգրավում և ուղղված է առողջ մարդու հետագա կյանքը ապահովելուն, առողջություն ստեղծելուն»,- հստակեցրեց նախարարը` հավելելով, որ համակարգում տեղի ունեցող հետագա զարգացումները պետք է հիմնված լինեն նաև միջազգային փորձագետների կողմից տրված գնահատականների և վերլուծության վրա:
«Համոզված եմ, որ 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը հեռանկարային ծրագիր է, որը ժամանակի ընթացքում արժանանալու է շատ բարձր գնահատականի»,- խոսքը եզրափակեց Արմեն Մուրադյանը:
Համաժողովի ընթացքում ելույթներ ունեցան ՀՀ Աժ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի տնօրեն տնօրեն Թաթուլ Հակոբյանը, ԱՀԿ Եվրոպական գրասենյակի ներկայացուցիչ Լուիջի Միգրիոլինին:
ՀՀ առողջապահության նախարարության Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը ամփոփ ներկայացրեց մշակված հայեցակարգային փաստաթուղթը` նշելով անցյալ տարիների ընթացքում առողջապահության ոլորտում կատարված փոփոխությունները: Նա նաև շեշտադրեց առկա մարտահրավերներին արձագանքելու, ոլորտի պատրաստավածության հետագա զարգացման ուղենիշները:
«Առողջապահության համակարգը երկրի բնակչության բարեկեցության կայուն զարգացման անկյունաքարերից մեկն է: Առողջապահական համակարգը ավելին է, քան բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցումը: Այն համապարփակ սոցիալական ուղղվածությամբ մի համակարգ է, որի նպատակն է պահպանել հանրային առողջությունը, ապահովել բժշկական օգնության մատչելիությունը, որակը և շարունակականությունը»,- ասաց Ալեքսանդր Բազարչյանը:
Առողջապահական համակարգի 2015-2021 թվականների զարգացման հայեցակարգը մի կարևոր փաստաթուղթ է, որը յուրահատուկ հարթակ է հանդիսանալու անցյալ տարիների ընթացքում առողջության և առողջապահության ոլորտում կատարված փոփոխությունները գնահատելու և հնարավորություն է մշակելու ոլորտի մարտահրավերների հաղթահարման և զարգացման ուղղությունները:
Համաժողովի ընթացքում քննարկվեցին բնակչության առողջության պահպանմանը, ամրապնդմանը և առողջության խթանմանն ուղղված առանցքային քաղաքականությունների և գործողությունների վերաբերյալ հարցերը:
Միջոցառմանը մասնակցում էին նաև միջազգային կառույցների ներկայացուցիչներ, ովքեր անդրադարձան առողջ ապրելակերպի ձևավորմանն ուղղված ծրագրերին ու համագործակցությանը:

Դիտվել է՝ 2030

Մեկնաբանություններ