ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ռամադիից հետո՝ Մոսուլը

Ռամադիից հետո՝ Մոսուլը
25.12.2015 | 23:10

Իրաքի վարչապետ Հայդեր Ալ-Աբադին խոստացել է ազատագրել Մոսուլը ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայիններից, երբ ազատագրվի Ռամադին։ ԴԱԻՇ-ի գրոհայինները զավթել էին Մոսուլը 2014-ի ամռանը։ Մոսուլը Ռամադիից 420 կմ է հեռու։ Իրաքի վարչապետը Մոսուլի ազատագրումը խոստացել է կաթոլիկ եկեղեցու Սուրբ ծնունդի առիթով իրաքցիներին շնորհավորելիս։ «Մեզ համար թանկ Մոսուլի ազատագրումը տեղի կունենա իրաքցիների համագործակցությամբ ու միասնությամբ, երբ հաղթանակ տանենք Էր-Ռամադի քաղաքում»,- ասել է նա։ Իրաքի զինված ուժերը Էր-Ռամադիի ազատագրման գործողությունը սկսել են երեքշաբթի։

Դիտվել է՝ 1643

Մեկնաբանություններ