Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Մենք 7,3 միլիարդ ենք

Մենք 7,3 միլիարդ ենք
05.01.2016 | 17:27

2016-ի հունվարի 1-ի դրությամբ՝ Երկրի բնակչությունը 7 մլրդ 295 մլն 889 հազարի է՝ մեկ տարում ավելանալով 78 մլն-ով՝ տվյալները ներկայացրել է ԱՄՆ բնակչության մարդահամարի հարցերով վարչությունը: Բնակչության թվաքանակով առաջին տեղում Չինաստանն է՝ 1 մլրդ 367 մլն մարդ։ Երկրորդը Հնդկաստանն է՝ 1 մլրդ 252 մլն բնակչությամբ, երրորդում ԱՄՆ-ն է՝ 322 մլն 762 հազար բնակչությամբ։

Դիտվել է՝ 1215

Մեկնաբանություններ