Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Նավթի համաշխարհային գները շարունակում են ընկնել

Նավթի համաշխարհային գները շարունակում են ընկնել
06.01.2016 | 19:04

Լոնդոնի և Նյու Յորքի բիրժաներում էլեկտրոնային աճուրդում շարունակում են նվազել նավթի համաշխարհային գները: WTI տեսակի թեթև նավթի փետրվարյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բիրժայում 3,33 %-ով գնանկում են արձանագրել՝ հասնելով մեկ բարելի համար 36,82 դոլարի: Լոնդոնի բիրժայում Brent տեսակի նավթի ICE Futures ֆյուչերսները արձանագրել են 2,72% գնանկում՝ հասնելով մեկ բարելի համար 36,86 դոլարի:

Դիտվել է՝ 2391

Մեկնաբանություններ