Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Լավագույնը «Բարսելոնն» է

Լավագույնը «Բարսելոնն» է
09.01.2016 | 15:34

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է ակումբների 2015 թվականի դասակարգման աղյուսակը: Ըստ այդ դասակարգման, առաջին հորիզոնականում «Բարսելոնն» է 379 միավորով: Երկրորդ և երրորդ հորիզոնականներում են իտալական «Յուվենտուսն» ու «Նապոլին»: Հետաքքրական է, որ Մադրիդի «Ռեալը» զիջում է նաև «Բավարիային» ու «Պարի Սեն Ժերմենին»: Ըստ IFFHS-ի, լավագույն մարզիչների տասնյակը գլխավորում է Չիլիի հավաքականի ղեկակալ Խորխե Սամպաոլին: Նրան հաջորդում են Յոհաիմ Լյովն (Գերմանիա) ու Ռոյ Հոջսոնը (Անգլիա): Իսպանիայի ընտրանու գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն ութերորդն է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 914

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ