Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Պան Գի Մունը հաստատել է, որ Սիրիայում հրադադարը պահպանվում է

Պան Գի Մունը հաստատել է, որ Սիրիայում հրադադարը պահպանվում է
01.03.2016 | 11:03

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ Սիրիայում հրադադարի ռեժիմն ընդհանուր առմամբ պահպանվում է: «Մեծ հաշվով, ռազմական գործողությունները դադարեցնելու ռեժիմը պահպանվում է, չնայած՝ մենք գրանցել ենք մի քանի միջադեպեր»,- ասել է նա Սիրիայի աջակցության խմբի նիստից առաջ։ Գլխավոր քարտուղարի խոսքով՝ Սիրիայում աշխատանքային խումբը փորձում է համոզվել, որ հրադադարի ռեժիմը կարող է շարունակվել։ Ավելի վաղ Պան Գի Մունը հայտարարել էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի իրականացումը դարձել է լավագույն հնարավորությունը երկրում բռնության մակարդակը նվազեցնելու համար։

Դիտվել է՝ 1332

Մեկնաբանություններ