Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Թուրքիան շարունակում է ռմբակոծել Սիրիան

Թուրքիան շարունակում է ռմբակոծել Սիրիան
03.03.2016 | 11:05

Սիրիայի հրամանատարությունը և քրդական զորամիավորումները Սիրիայում հրադադարի հարցերով Ռուսական կենտրոնին տեղեկացրել են, որ Թուրքիան շարունակում է հրետանային ռմբակոծությունը: Կենտրոնի ղեկավար գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կուրալենկոն ասել է, որ Ռուսաստանը Սիրիայի հրետանային ռմբակոծությունը Թուրքիայի կողմից գնահատում է սադրիչ գործողություն: «Ռուսական կենտրոնում շարունակում են տեղեկություն ստանալ սիրիական գլխավոր հրամանատարությունից և քրդական զորամիավորումներից, որոնք պահպանում են հրադադարի ռեժիմը: Նրանք հաղորդում են թուրքական տարածքից շարունակվող հրետանային ռմբակոծության մասին»,- ասել է նա:

Դիտվել է՝ 1318

Մեկնաբանություններ