Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Առաջատարը պարտվեց

Առաջատարը պարտվեց
15.03.2016 | 12:18

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության տասնյոթերորդ տուրում արտագնա խաղում «Միկան» հաղթել է «Շիրակին» (1:0), «Փյունիկը»՝ «Արարատին» (2:1): Փաստորեն, տանտերերից միակ հաջողակը «Բանանցն» է եղել, որն էլ երկու անպատասխան գնդակի առավելությամբ պարտության է մատնել մրցաշարային աղյուսակը 35 միավորով գլխավորող «Ալաշկերտին»: 33 միավոր ունեցող երկրի գործող չեմպիոն «Փյունիկը» երկրորդ տեղում է, նրան 27 միավորով շարունակում է հետապնդել Գյումրիի «Շիրակը»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1035

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ