Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

Կապելլոն ու Դոնադոնին

Կապելլոն ու Դոնադոնին
18.03.2016 | 11:04

La Gazzetta Dello Sport-ի փոխանցմամբ` Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ամենահավանական թեկնածուները Ֆաբիո Կապելլոն ու Ռոբերտո Դոնադոնին են: Առաջինի վերջին աշխատանքային տեղը Ռուսաստանի ընտրանին էր, երկրորդը հիմա էլ գլխավորում է «Բոլոնիան»: Հավանական թեկնածուներից են նաև Կլաուդիո Ռանիերին («Լեստեր»), Ջամպերո Վենտուրան («Տորինո»), Իտալիայի ազգայինի նախկին խաղացող Մարկո Մատերացին: Հայտնի է, որ այս ամռանը ազգայինի գլխավորի պաշտոնից հեռանում է Կոնտեն, ով, դարձյալ զանգվածային լրատվության հավաստումների համաձայն, շահավետ առաջարկ է ստացել Լոնդոնի «Չելսիից»: Ավելին, փաստվում է նաև, որ Ռոման Աբրամովիչը ֆուտբոլիստներին արդեն իսկ տեղեկացրել է իտալացի մասնագետին հրավիրելու մասին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 901

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ