Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Տարբերությունը հասավ չորսի

Տարբերությունը հասավ չորսի
22.03.2016 | 11:56

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության տասնութերորդ տուրում «Ալաշկերտն» է՛լ ավելի մեծացրեց պոկվածությունը մերձակա հետապնդող «Փյունիկից», թեպետ հանդիպում չունեցավ, քանի որ մրցակիցն առաջնությունից դուրս մնացած «ՈՒլիսն» էր: Ի հաշիվ վերջինիս գրանցված տեխնիկական պարտության (0:3), առաջատարը վաստակեց երեք միավոր: «Միկան» տնային խաղում հաղթել է «Գանձասարին» (2:0), «Փյունիկն» ու «Բանանցը» խաղացել են ոչ-ոքի, առաջինը՝ «Շիրակի» (1:1), երկրորդը՝ «Արարատի» հետ՝ 2:2:
38 միավորով մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում է «Ալաշկերտը», երկրորդում՝ երկրի գործող չեմպիոն «Փյունիկը» (34), երրորդում՝ Գյումրու «Շիրակը» (28):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 972

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ