Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Հաղթեց Կարյակինը

Հաղթեց Կարյակինը
29.03.2016 | 12:51

Մոսկվայում ավարտվեց շախմատի թագի համար հավակնորդների մրցաշարը: Այն հաջողակ եղավ ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինի համար, ով վերջին պարտիայում հանդիպեց իր հետ առաջին երկու հորիզոնականները կիսող Ֆաբիանո Կարուանայի հետ: Դրամատիկ պայքարում հաղթեց ռուս շախմատիստը` միավորների թիվը հասցնելով 8,5-ի: Աշնանը նա ձեռնոց կնետի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենին:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1013

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ