Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Լևանդովսկին, «Բավարիան» և «Ռեալը»

Լևանդովսկին, «Բավարիան» և «Ռեալը»
01.04.2016 | 12:04

Մադրիդի «Ռեալը» համառորեն ջանքեր է գործադրում իր կազմում Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն ունենալու համար: Ակումբը պատրաստ է նրան ստանալու համար վճարել հիսուն միլիոն եվրո` վրադիր «տալով» ներկայումս Միլանի «Յուվենտուսի» կազմում հանդես եկող Ալվարո Մորատային, ով «Ռեալի» սանն է (վերջինիս երեսուն միլիոն արժողությամբ տրանսֆերային թերթիկը գնելու համար ակումբն ունի առաջնահերթության իրավունք): Հայտնի է նաև, որ «Բավարիան» Լևանդովսկու հետ պայմանագիրը երկարացրել է մինչև 2021 թվականը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 875

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ