Ապրիլյան քառօրյա պատերազմում մենք, փառք Աստծո, պատվով պաշտպանեցինք մեր Հայրենիքը, մեր հողը, մեր օջախը, մեր երեխաներին: Ցավոք, տեսանք նաև վիշտը, փորձեցինք շրջանցել այն, բայց եղան անդառնալի կորուստներ:
Արդեն մի քանի օր է՝ ակտիվորեն քննարկվում է Մանվել Գրիգորյանի մասնակցությամբ Ղարաբաղում տեղի ունեցած միջադեպը: Այդ և գեներալի անցյալից որոշ դրվագների է անդրադարձել Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այցելել է Պաշտպանության բանակի զորավարժարաններից մեկը, հանդիպել Արցախի ազատամարտիկների միության անդամներից կազմված գումարտակներից մեկի անձնակազմի հետ, ծանոթացել նրանց առօրյային և ծառայության ընթացքին:
Մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տաբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու հետևակի մարտական մեքենայից (30 արկ), 60 միլիմետրանոց ականանետերից (16 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետերից (32 արկ) խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը. տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ-ն։
Մոսկվան անհանգստացած է Ղարաբաղյան հակամարտության գոտում անորոշությամբ և հաջողություններով, որոնց հասել է Ադրբեջանը ապրիլի 2-5-ի կարճաժամկետ պատերազմի ժամանակ, նշում է Վաշինգտոնի Բահչեշեխիր միջազգային համալսարանի (BAU International University, Washington) պրոֆեսոր Ալեքսանդր Մուրինսոնը:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ցանկացած փաստ դրական նշանակություն կունենա, շփումների բացակայությունն ավելի շատ է նպաստում շփման գծում իրավիճակի վատթարացմանը՝ NEWS.am -ի թղթակցին ասել է ՌԴ գիտությունների ակադեմիայի Արևելագիության ինտիտիուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և ՈՒրալ-Պովոլժիեի ուսումնասիրության կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Անդրեյ Արեշևը։
Մայիսի 16-ին Վիեննայում պետք է հանդիպեն Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևն ու Սերժ Սարգսյանը: Նրանք քննարկելու են ղարաբաղյան կարգավորման հարցը:
Օրեր առաջ Հայաստան ներմուծվեց Ադրբեջանից ուղարկված բենզինի առաջին խմբաքանակը: Ընդ որում, հայտարարվեց, որ ներմուծվել է բարձրակարգ՝ АИ95 տեսակի բենզին:
Անդրադառնանք այս տնտեսական ակցիային առանց աշխարհաքաղաքական չափման՝ չոր թվերով ու փաստերով:
Ադրբեջանում գործում է դեռևս 1976-ին շահագործման հանձնված Բաքվի Հ. Ալիևի անվան նավթավերամշակման գործարանը, որը պարբերաբար, գրեթե երկու տարին մեկ անգամ, կանգնեցվում է վերանորոգման նպատակով...