Սերժ Սարգսյանը վերադառնալով Բեռլինից՝ ապրիլի 7-ի ուշ երեկոյան ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին:
Ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը, որի ընթացքում կիրառել է ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ (2000-ից ավելի կրակոց), այնպես էլ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ):
Անսպասելի՞ էին արդյոք Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, հայկական բանակի այսօրինակ բարձր մարտունակությունն ու դիմակայումը: Նպատակահարմա՞ր էր քառօրյա պատերազմին հաջորդած զինադադարը: Կա կարծիք, որ չպետք է կասեցվեր մեր բանակի հաղթական առաջխաղացումը:
Ընթերցողների շրջանում լայն արձագանք գտած «Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ» հոդվածաշարի հրապարակումը ստիպված եմ ժամանակավորապես դադարեցնել, որպեսզի մեր ուշադրությունը կենտրոնացնենք միայն Ղարաբաղում շարունակվող հայրենական պատերազմի վրա:
ՀՀ և ՌԴ վարչապետների երևանյան հանդիպման գլխավոր թեման եղել է Հայաստանի և Ռուսաստանի առևտրատնտեսական հարաբերությունների հարցը՝ հանդիպման ավարտին լրագրողներին ասաց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ «սեղանի վրա պայմանավորվածություններ կան» և իրենք մոտ են ԼՂ հակամարտության կարգավորմանը։
Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը blogactiv.eu-ում հրապարակված հոդվածում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև բախումներին և նշել է, որ մեկ ագրեսիան շատ շատ է և ժամանակն է ճանաչել Լեռնայի Ղարաբաղի անկախությունը:
Ավստրիայի Կանաչների կուսակցության արտաքին հարցերով մամուլի քարտուղար Տանյա Վինդբյուխլերը արտգործնախարար Կուրցին կոչ է արել անհապաղ միջնորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ և ակտիվորեն աջակցել խաղաղ գործընթացին:
«Բոլոր նրանք, ովքեր տեղյակ են մեր աշխատանքային առօրյայի մասին, գիտեն, որ չենք սահմանափակվում դասական աշխատանքներով, սկսում ենք առավոտյան շուտ և շատ դեպքերում ավարտում ենք ուշ գիշերով»:
Մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը ուղիղ տեքստով հայտարարել է. «Թուրքիան, մյուս տարվանից սկսած, որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»։
Խորհդանշական քայլեր կարող են լինել, օրինակ, ցուցադրական հանդիպումները, թուրքերի կողմից ավիրված Անիի կամուրջի վերականգնումը, մեկ-երկու մեր ականջին քաղցրահունչ ուղերձ...