-
08.04.2016|
02:23
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Ադրբեջանի նախագահի հետ, բնականաբար, մեզ հետաքրքրում է նրանց տպավորությունը և թե ինչ հարցեր են քննարկել Ադրբեջանի ղեկավարության հետ»,-ասաց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
-
08.04.2016|
02:22
Լրագրողի հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանի Հանրապետության ղեկավարության հետ աշխատանքները, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը պատասխանեց.
-
08.04.2016|
02:21
Զոհվածների թիվը չորսով աճել է՝ մարտադաշտում որոնման աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս չորս զինծառայողի դի:
-
08.04.2016|
02:20
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ և սենատորներ, նրանց թվում՝ Վալերի Բուայեն, և քաղաքապետեր նամակ են ստորագրել՝ ԵԱՀԿ-ից պահանջելով ԼՂՀ-ն կրկին ներառել խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում։ Նամակը հրապարակել է Le Monde-ը։
-
08.04.2016|
02:17
Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրվել են ՀՀ բնական գազի առաքման սակագնի նվազեցման փաստաթաղթեր՝ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումից հետո հայտարարեց ՀՀ վարչապետը Հովիկ Աբրահամյանը:
-
08.04.2016|
02:16
Հայաստանը կշարունակի կատարել իր պարտավորությունները Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ապահովելու համար, և կարևոր նշանակություն է տալիս հրադադարի պահպանմանը՝ հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
-
08.04.2016|
02:11
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանում են Արցախ: Խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Լեռնային Ղարաբաղում հանդիպելու են տեղի իշխանություններին՝ առաջին ձեռքից բռնությունների մասին տեղեկություններ ստանալու համար:
-
08.04.2016|
02:09
ԼՂՀ Ազգային ժողովի խմբակցությունները վերջին օրերին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների կապակցությամբ համատեղ հայտարարություն են ընդունել. «Ապրիլի 2-ի լուսադեմին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելով` Ադրբեջանը կոպտորեն խախտել է 1994թ. մայիսին ստորագրված զինադադարի եռակողմ պայմանագիրը:
-
08.04.2016|
02:05
«Ցանկացած հրադադար ժամանակավոր է, և մենք միշտ պատրաստ ենք լինելու ռազմական գործողությունների վերսկսմանը», - Ջաբրայիլի շրջանի Մարջալու գյուղում ծառայող շարքային Նվեր Գրիգորյանի խոսքերն է այսօր մեջբերում The New York Times-ը:
-
08.04.2016|
02:04
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանը առաջարկներ ունի և կողմերը մոտ են պայմանավորվածության՝ Բաքվում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: