Քառօրյա պատերազմական գործողությունների առնչությամբ, իհարկե, շատ վերլուծություններ ու գնահատականներ կհնչեն դեռ, մեր ունեցածն ու չունեցածը կհավաքագրենք, իրականության աչքերին սթափ կնայենք ու պետք է, որ այդ ամենից դասեր քաղենք:
Փորձագիտական հանրությունն այսօր փոթորկված է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի շփման գծի բուռն իրադարձությունների վերաբերյալ վարկածներով ու վերլուծություններով:
Ապրիլյան առաջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի լարված իրադրությունը ստվերում է ներքին և արտաքին քաղաքական բոլոր թեմաները։ Փաստ է, որ այս սրումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Ալիևը գտնվում էին Միացյալ Նահանգներում՝ միջուկային անվտանգության գագաթնաժողովում։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 7-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին /ՌԴ/, Պիեռ Անդրիոյին /Ֆրանսիա/, Ջեյմս Ուորլիքին /ԱՄՆ/, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարությունում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պատվիրակությանը:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ծավալված թեժ մարտերի ընթացքում ապրիլի 1-ից մինչ ապրիլի 7-ը հայկական կողմի կրած կորուստների վերաբերյալ նոր թվեր։
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը և պաշտոնական այցով մեր երկրում գտնվող Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևն առանձնազրույցից և պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններից հետո հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:
Օրեր առաջ Հայաստան ներմուծվեց Ադրբեջանից ուղարկված բենզինի առաջին խմբաքանակը: Ընդ որում, հայտարարվեց, որ ներմուծվել է բարձրակարգ՝ АИ95 տեսակի բենզին:
Անդրադառնանք այս տնտեսական ակցիային առանց աշխարհաքաղաքական չափման՝ չոր թվերով ու փաստերով:
Ադրբեջանում գործում է դեռևս 1976-ին շահագործման հանձնված Բաքվի Հ. Ալիևի անվան նավթավերամշակման գործարանը, որը պարբերաբար, գրեթե երկու տարին մեկ անգամ, կանգնեցվում է վերանորոգման նպատակով...