-
06.04.2016|
22:43
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով ապրիլի 7-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը:
-
06.04.2016|
22:41
Նախագահ Սերժ Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում շարունակում է հանդիպումներ ունենալ երկրի բարձրագույն ղեկավարության հետ: Բեռլինում կայացել է ՀՀ Նախագահի հանդիպումը ԳԴՀ Նախագահ Յոախիմ Գաուկի հետ:
-
06.04.2016|
18:34
Ժողովուրդ ջան, ինչքան հասկանում եմ հիմա երկրի իշխանությունը ՀՀԿ-ի տատիկն է…Մնացածը կամ գործուղման են կամ էլ կոմուֆլյաժով Արցախում ՍԵԼՖԻ են անում:
-
06.04.2016|
17:58
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Գերմանիային շնորհակալություն է հայտնել Մալիում և Սիրիայում ռազմական աջակցության համար և հայտարարել է, որ Փարիզը և Բեռլինը պետք է պատրաստ լինեն ռազմական առաքելությունների Եվրոպայի սահմաններից դուրս:
-
06.04.2016|
17:57
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 21-22-ը պաշտոնական այցով կլինի Երևանում` հանդիպում ունենալու Հայաստանի ղեկավարության հետ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան:
-
06.04.2016|
17:56
Azadliq.info -ի փոխանցմամբ՝ ադրբեջանցի քաղաքական գործիչ Ալի Քերիմլին Facebook-ի իր էջում հիշեցրել է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության՝ Լեռնային Ղարաբաղը «վերագրավելու» ամեն օր հնչող «Պետք լինի, Ղարաբաղը կվերցնենք» արտահայտությունը, և հարց տվել.
-
06.04.2016|
17:53
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է Կիևի դիրքորոշումը «միջազգայնորեն ճանաչված սահմաններում Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը սատարելու վերաբերյալ»՝ հաղորդում է UNIAN գործակալությունը:
-
06.04.2016|
17:52
Այրեսում տեղի ունեցավ բողոքի ցույց Ադրբեջանի դեսպանատան դիմաց՝ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելու և խաղաղ բնակչության դեմ հարձակումները դադարեցնելու պահանջով:
-
06.04.2016|
17:51
Երեկ Փարիզում ու Վիեննայում բողոքի ակցիաներ էին, Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան մոտ, Ավստրիայում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի հանդիպման ժամանակ:
-
06.04.2016|
17:51
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը, Իգոր Պոպովը և Պիեռ Անդրիոն Բաքվում սկսել են նախատեսված հանդիպումները: