ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Ադրբեջանը հայտնում է իր ևս 3 զինծառայողի զոհվելու մասին

Ադրբեջանը հայտնում է իր ևս 3 զինծառայողի զոհվելու մասին
04.04.2016 | 13:44

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտնում է ևս 3 ադրբեջանցի զինծառայողի զոհվելու մասին: «Կորցրած դիրքերը վերադարձնելու համար» հայկական ուժերի հարձակման հետևանքով՝ հիմնականում Մարտակերտ-Թարթառ և Մարտունի-Ֆիզուլի ուղղություններով: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է հայկական կողմի հաղորդումները մի շարք դիրքեր ազատագրելու մասին: Բաքուն շարունակում է պնդել, թե միակողմանիորեն դադարեցրել է «հակագրոհը և պատասխան միջոցառումները», որը հայկական կողմը հերքում է:

Դիտվել է՝ 3114

Մեկնաբանություններ