Պակիստանը հայտարարել է, որ շաբաթ օրը Հնդկաստանը հրթիռներ է արձակել երկրի երեք ավիաբազաների ուղղությամբ, սակայն հրթիռների մեծ մասը վնասազերծվել է, և Հնդկաստանին հասցվել է պատասխան հարված: ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ զրուցել է Պակիստանի բանակի ղեկավար Ասիմ Մունիրի հետ և կոչ արել երկու կողմերին գտնել դեէսկալացիայի ուղիներ, առաջարկել է Վաշինգտոնի աջակցությունը բովանդակալից բանակցություններ սկսելու և ապագա հակամարտություններից խուսափելու համար:               
 

«Մեր ժողովուրդը ցավ է ապրում, որ Ռուսաստանը զենք է վաճառում ագրեսոր ադրբեջանցուն»

«Մեր ժողովուրդը ցավ է ապրում, որ Ռուսաստանը զենք է վաճառում ագրեսոր ադրբեջանցուն»
10.04.2016 | 00:29

Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, բայց ՀՀ կառավարությունը դատապարտում է ՌԴ կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստը՝ ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը` Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում գյումրեցի երեք նահատակված հերոսների հոգեհանգստի արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում: «Իհարկե լավ կլինի, որ չվաճառեն: Դա իրենց ինքնուրույն գործն է, իրենք են որոշում, բայց մենք` որպես ռազմավարական գործընկեր, հորդորում ենք, հորդորել ենք, որպեսզի իրենք չվաճառեն ադրբեջանցիներին, որ նրանք էլ հնարավորություն չունենան դա օգտագործելու խաղաղ բնակիչների դեմ: Իրոք, լավ չենք համարում, որ իրենք վաճառում են: ՌԴ-ն մեր ռազմավարական դաշնակիցն է, իրենք երբեք չեն հերքել, որ մեր ռազմավարական դաշնակիցն են, բայց նորից եմ կրկնում ՝ իրոք, մեր ժողովուրդը ցավ է ապրում, որ Ռուսաստանը զենք է վաճառում ագրեսոր ադրբեջանցուն, թուրքին, դա վատ բան է, մենք հորդորել ենք, ասել ենք, որ մենք դա լավ չենք ընդունում եւ գտնում ենք ոչ ճիշտ, որ մեր ռազմավարական գործընկերը, մեր դաշնակից ընկերը զենք վաճառի Ադրբեջանին, որը օգտագործում է սպանելու խաղաղ բնակիչների, ծերերի, երեխաների. մի երկիր, մի ժողովուրդ, որը կրակում է դպրոցի վրա, սպանում է աշակերտին, դրանից վատ ես կարծում եմ, որեւէ մի պետություն, որեւէ ազգ չեմ տեսել ես նույնիսիկ պատմության մեջ»,-նշել է ՀՀ վարչապետը:

Դիտվել է՝ 2064

Մեկնաբանություններ