Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները
23.04.2016 | 09:49

Ապրիլի 22–ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Քաղաքական և անվտանգության համագործակցության կոմիտե + Հայաստան ձևաչափով տեղի ունեցավ ՀՀ Պլանավորման և վերանայման գործընթացի Գործընկերության նպատակների քննարկումը։ ՀՀ պատվիրակությունը՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ, ՆԱՏՕ-ի անդամ երկրներին է ներկայացրել ՀՀ պաշտպանական բարեփոխումների, ընթացքը, Հայաստան-ՆԱՏՕ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները, լսարանի ուշադրությունն է հրավիրել ապրիլի 2-ին Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի նկատմամբ սանձազերծած ագրեսիայի փաստի վրա: Կոմիտեի նախագահն ու ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչները ողջունել են ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շարունակական զարգացման Հայաստանի հանձնառությունը, մասնակցությունը միջազգային խաղաղապահ առաքելություններին ու պաշտպանական բարեփոխումների առաջընթացը, պատրաստակամություն հայտնել շարունակելու հետագա աջակցությունը: ԼՂ հակամարտության վերջին զարգացումների առթիվ ՆԱՏՕ-ի երկրները իրենց ցավակցություն են հայտնել զոհերի ընտանիքներին, ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Քննարկումների հիման վրա որոշում կայացվեց 2016թ. ՀՀ Պլանավորման և Վերանայման Գործընթացի Գործընկերության Նպատակների փաստաթուղթը ներկայացնել Հայաստանի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների հաստատմանը:

Դիտվել է՝ 1128

Մեկնաբանություններ