ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ծեծկռտուք Թուրքիայի մեջլիսում

Ծեծկռտուք Թուրքիայի մեջլիսում
03.05.2016 | 12:47

Թուրքիայի խորհրդարանում կրկին վեճ է բռնկվել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և «Ազգերի ժողովրդավարություն» (HDP) քրդամետ կուսակցություն ներկայացուցիչների միջև: Քաղաքական գործիչների դատական անձեռնմխելիության հարցի շուրջ քննարկման ժամանակ թուրք պատգամավորները հարձակվել են HDP-ի հայ պատգամավոր Գարո Փայլանի վրա, նրան օգնության են հասել այլ պատգամավորներ։

Դիտվել է՝ 1904

Մեկնաբանություններ