ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

«Ռեա՞լ», թե՞ «Մանչեստր Սիթի»

«Ռեա՞լ», թե՞ «Մանչեստր Սիթի»
04.05.2016 | 18:03

Այսօր կկայանա Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի երկրորդ զույգի՝ «Ռեալ»-«Մանչեստր Սիթի» ակումբների երկրորդ հանդիպումը ու պարզ կդառնա, թե միլանյան եզրափակչում նրանցից որը մեկը մրցակից կստանա եզրափակչի ուղեգիր նվաճած Մադրիդի «Աթլետիկոյին»: Հիշեցնենք, որ նախօրեին թեև «Բավարիան» հաղթանակի հասավ 2:1 հաշվով, սակայն դիմակայության ելքը որոշեց մադրիդյան հանդիպումում նվազագույն հաշվով «Աթլետկոյի» տոնած հաղթանակը: Նկատենք նաև, որ երրորդ տարին անընդմեջ Խոսեպ Գվարդիոլայի ղեկավարած բավարական ակումբը պայքարից դուրս է մնում կիսաեզրափակիչ փուլում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1001

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ