ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Դավիթ Բաբայան. «Մենք կողմնակից ենք, որպեսզի ճանաչվի Արցախի անկախությունը»

Դավիթ Բաբայան. «Մենք կողմնակից ենք, որպեսզի ճանաչվի Արցախի անկախությունը»
05.05.2016 | 00:44

«Մենք կողմնակից ենք, որ ճանաչվի Արցախի Հանրապետության անկախությունը, աշխատում ենք այս ուղղությամբ, բայց կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն առաջին պետությունը չպետք է լինի, որ ճանաչի Արցախի Հանրապետությունը»,- այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը՝ արձագանքելով Հայաստանի կառավարության մայիսի 5-ի նիստի օրակարգում «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագծի ընդգրկմանը։ «Դա կարող է տեղի ունենալ միայն, եթե Ադրբեջանը կրկին սանձազերծի պատերազմ, այդ ժամանակ արդեն այլընտրանք պարզապես չի լինի»,- ասաց Բաբայանը:

Հայաստանի Հանրապետության հետ միասին, ըստ Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի, Ստեփանակերտն աշխատում է Ղարաբաղի ճանաչման ուղղությամբ, և արդեն շոշափելի արդյունքներ ունի։ «Միայն 2016 թվականին ԱՄՆ-ի երկու նահանգներ ճանաչել են անկախությունը, և այս հաղթարշավը, կարծում եմ, ապրիլյան այս պատերազմից հետո կստանա նոր որակ»,- ասաց Բաբայանը։

Դիտվել է՝ 1564

Մեկնաբանություններ