ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ադրբեջանում թմրավաճառության մեղադրանքով ձերբակալել են Հեյդար Ալիևի արձանը պղծողներին

Ադրբեջանում թմրավաճառության մեղադրանքով ձերբակալել են Հեյդար Ալիևի արձանը պղծողներին
12.05.2016 | 23:12

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հաղորդել է «խոշոր թմրավաճառների» ձերբակալության մասին, պարզվում է՝ խոսքը NIDA ընդդիմադիր շարժման ակտիվիստներ Բայրամ Մամեդովի և Գիյաս Իբրահիմովի ձերբակալության մասին է: Համաձայն ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության՝ Մամեդովի մոտ 3 գրամ հերոին է հայտնաբերվել, նրա բնակարանի խուզարկության արդյունքում՝ 1 կգ:

Եվս 2.6 գրամ հերոին է հայտնաբերվել Գիյաս Իբրահիմովի մոտ, իսկ նրա տնից՝ 1 կգ: contact.az-ը գրել է, որ Մամեդովը հերքել է իրեն ներկայացված մեղադրանքը՝ հայտարարելով, որ իրեն իրականում ձերբակալել են Հեյդար Ալիևի արձանին գրառման պատճառով:

Դիտվել է՝ 1135

Մեկնաբանություններ