ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Ասում են...

Ասում են...
17.05.2016 | 21:22

... թե գործադիր մարմինն իր խոստացած երեք շաբաթների ընթացքում եթե չկարողանա կատարել այն քայլերը, որոնց մասին խոսեց կառավարության ղեկավարը, ապա սպասվում են արմատական փոփոխություններ` պաշտոնանկությունների տեսքով: Ընդ որում, այս պահին բոլորն են համոզված, որ գործադիրին առանձնապես չի հաջողվելու անել այն, ինչ խոստացավ, և որ էն գլխից Դավիթ Հարությունյանի գրած «տրանսֆորմացիոն» փոփոխությունների մասին ելույթը դատապարտված է ձախողման, պարզապես ոմանց այդ ելույթի «ներքո» պետք էր ևս մեկ անգամ ցուցանել` պաշտոնանկությունները սահուն դարձնելու կառավարության անկարողությունը, մյուս կողմից` զսպելու «հեղափոխականորեն անհաղթահարելի դարձած», հերթական անգամ «խաղեր տալու» ոմանց ախորժակը:

Դիտվել է՝ 5369

Մեկնաբանություններ