ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Նալբանդյանը չի հստակեցնում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հարցը

Նալբանդյանը չի հստակեցնում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հարցը
26.05.2016 | 14:58

Վիեննայում Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հույս էին հայտնել, որ հունիսին հնարավոր կլինի կազմակերպել նախագահների հերթական հանդիպում, իսկ մինչ այդ՝ հաջողություն գրանցել սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման հարցում: Արտգործնախարար Նալբանդյանը հաջողությունների մասին չխոսեց։ «Այդ ուղղությամբ մենք աշխատում ենք»,- ասաց նա: Նախարարը երեկ մասնակցում էր ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակում Եվրոպայի ժողովրդական կուսակցության 40-ամյակին նվիրված ընդունելությանը: Նալբանդյանը ողջույնի խոսքում անդրադարձավ ԵՄ-ի հետ նոր պայմանագրի շուրջ անցյալ տարվա դեկտեմբերից սկսված բանակցություններին:
«Այն կարտացոլի մեր հարաբերությունների խորությունն ու էությունը, կուրվագծի փոխշահավետ համագործակցության նոր ուղեցույցները, հնարավորություն կտա մեր հարաբերությունների նոր և ամուր իրավական հիմք ձևավորելու»,- նշեց նա:

Դիտվել է՝ 1279

Մեկնաբանություններ